top of page

Նստած եմ ԱԺ դահլիճում և նայում եմ՝ ինձ համար մի ֆանտաստիկ ֆիլմի տեսարան է. Փաշինյանին ընդդիմադիրի հայտարարությունը հունից հանել է

  • Writer: 24timeam
    24timeam
  • 14 hours ago
  • 2 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անշարժ գույքի հարկերը սենսացիոն է համարում։ Այդ մասին նա հայտարարեց ԱԺ-ում 2024 թվականի բյուջեի կատարողականի զեկույցը ներկայացնելիս։

«Ես Կադաստրի կոմիտեի ղեկավարին գրեցի, որ դրանք սենսացիոն թվեր են։ Նոր տեսա, որ ինքը բացվածք է ուղարկել, ես դեռ չեմ հասցրել դա ուսումնասիրել։ Բայց էդ ա։ Ես հիմա հասկանում եմ, որ եթե այս թվերը հաստատենք և վերահաստատենք, այդտեղից նաև պարզ է դառնում, թե որտեղից է աղմուկը, քանի որ այդ 0.62 տոկոսը երկրի փողի երևի մի 50 տոկոսին է տիրապետում։ Ես չեմ կարծում, որ հարուստը չի համաձայնի, որ դրանով իր գումարն աջ գրպանից ձախ գրպանն է դնում, քանի որ այդ հարուստի ճոխ մեքենայի համար էլ ենք ճանապարհ սարքում։ Բոլորն են դա օգտագործում։

Այսօր առավոտը նստած եմ ԱԺ դահլիճում և նայում եմ՝ ինձ համար մի ֆանտաստիկ ֆիլմի տեսարան է։ Ընդդիմության  ներկայացուցիչը վարման կարգով ձայն է վերցնում, ասում ես՝ տեսնես՝ ինչ է հայտարարելու, մեկ էլ հայտարարում է՝ ժողովո՛ւրդ, սրանք բյուջե են լցնում։

Արա, բա մեր գրպանները լցնեի՞նք։ Խելագարվելու բան է։ Իրենց նման մեր գրպանները պետք է լցնեինք, որ լավ լիներ։ Այո՛, բյուջե ենք լցնում և լցնելու ենք։ ՀՀ-ում քաղաքացին պետք է հասկանա, որ բյուջեի թիվն իր բարեկեցությունն է։ Բարեկեցությունը էն չի, թե շաբաթը քանի օր ես մսով ճաշ ուտում։Թաղամասեր կան, որ ուզում ես շաբաթը 7 օր մսով ճաշ կեր, բայց դու մեկ է՝ ապրում ես աղքատության մեջ, քանի որ այդ տարածքն աղքատ, հուսահատ, քանդված, ցեխի  ու աղբի մեջ կորած միջավայր է։ Պետք է հասկանանք դա։

Պետական և համայնքային բյուջեն քաղաքացու բարեկեցության ցուցիչն է։ Ուզում ես՝ տանը սնդուկի մեջ մեշոքով փող ունեցի, էդ միջավայրում ես ապրում, դու աղքատ ես, քանի որ այդ սնդուկի միջից գալու են  տանեն, խաբար էլ չես լինելու, քանի որ լույս էլ չի լինելու, որ տեսնես, թե քանի հոգով էին, հեռախոս էլ չի լինելու, ոստիկան էլ չի լինելու, որ գան տեսնեն, թե ինչ է եղել»,-հայտարարեց նա։

 Փաշինյանը նշեց՝ այնպես չէ, որ այսօր մեր ոստիկանական համակարգը կատարյալ է աշխատում, քանի որ «նախկինում ոստիկանական համակարգի փողերն իրենց գրպաններն են լցրել, ոստիկաններին էլ ասել են՝ գնացեք էնտեղ կանաչի-մանաչի ծախող կա, տեսեք՝ ինչ եք անում»։

1/2066
bottom of page