top of page

«Իրավունք». «Что за шум, а драки нет». Գյումրիի քաղաքապետի թեկնածուները թատրոնում

«Իրավունք» թերթը գրում է. «Հանրայինի եթերում ընթանում է Գյումրիի ավագանու ընտրությունների առաջին համարների բանավեճը, որը ուղիղ հեռարձակմամբ ներկայացվում է Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնից: Տեղը ճիշտ էր ընտրված, քաղաքապետի թեկնածուները բանավեճը վերածեցին իսկական թատրոնի:

Նշենք, որ ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերից բանավեճին մասնակցելու համաձայնություն էին տվել 8-ը. զարմանալիորեն Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հրաժարվել էր:

Հավանաբար, Ղուկասյանը խուսափել է ստորագրել Հանրայինի պայմանագիրը, ըստ որի` բանավեճի մասնակիցները պարտավորվել են պահել բանավեճյան կանոնակարգը, հարգանքով վերաբերվել միմյանց եւ մոդերատորներին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2041
bottom of page