«24 ժամյա ռեժիմով Ազատության հրապարակում ենք․ միացեք մեզ, որ նիկոլն իր ողջ թիմով հեռանա»․ Կարեն Արայան
- 24timeam
- 1 day ago
- 1 min read
Երեկ Ազատության հրապարակում մեկնարկեց «Լույսի բանակ» կազմակերպության նախաձեռնած Վերածննդի հեղափոխության շարժումը։ Այն գլխավորում է Կարեն Արայանը։ «Մենք դուրս ենք գալիս փողոց, տուն չենք գնալու և մնալու ենք այնքան, մինչև նիկոլը հրաժարական չտա: Որքան շատ լինենք, այնքան շատ գործողություններով կարագացնենք նրա հրաժարականը, և որքան շուտ մեծ քանակությամբ հավաքվենք, այնքան շուտ դա տեղի կունենա: Պետք է անենք ամեն հնարավորը, որ մինչև ամսի 14-ը գործողության համար հավաքված լինի բավարար քանակության մարդ: Հայոց աշխարհը պետք է զարթոնք ապրի: Վերածննդի շարժման կարգախոսն է «առանց նախկին ու ներկա»-ի»,- ասված է շարժման հայտարարության մեջ։Շարժման մասնակիցները գիշերն անցկացրել են Ազատության հրապարակում։ Կարեն Արայանը թելեգրամյան ալիքում գրել է․ «Հայեր ջան մենք 24 ժամյա ռեժիմով Ազատության Հրապարակում սպասում ենք ձեզանից յուրաքանչյուրին, որպեսզի քանակությունը բավարարի առաջին քայլերն անելու համար:Ցանկացած պահի կարող եք գալ և միանալ մեզ:Հավաքի հիմնական ժամ որոշված է ժամը 16:00:Խնդրանքս է, չզլանալ, չտատանվել, մեկ մարդու նման եկեք ու միացեք մեզ: Մեկնարկը սպասվածից ավելին էր: Մնում է հզորացնենք ու վստահեցնում եմ ձեզ, որ նիկոլը իր ողջ թիմով հեռանալու է Հայ իրականությունից:
ՄԻԱՑԵՔ․ Դա դժվար չէ:
Սա բոլորիս վերածնունդն է»: