top of page

Արտահանձնում լինելո՞ւ է․ Վարդան Ղուկասյանի փաստաբանը պատասխանել է ամենից շատ տրվող հարցին

  • Writer: 24timeam
    24timeam
  • Feb 28
  • 1 min read

Վարդան Ղուկասյանը կալանավորված չէ, ձերբակալված չէ, բայց ազատության հետ կապված մասնակի սահմանափակում կա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԴՕԿ կուսակցության ղեկավար, նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:


«Անձին չեն ձերբակալել, ընդամենը կապված իրավական գործառույթներով այնտեղի պետական լիազոր մարմինների հետ հետ կատարվում է քննություն», - ասաց նա:

ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ծառայության կայքը տեղեկացնում է, որ Հայաստանում ծնված Վարդան Յուրիկի Ղուկասյանը գտնվում է Նևադա նահանգի Հենդերսոնի ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրում:

Հարցին, թե արտահանձնում լինելու է, փաստաբանը ասաց, որ դա տվյալ երկրի տիրույթում է գտնվում, այդ երկրի իրավապահ մարմինները պետք է պատասխան տան այդ հարցին

1/2063
bottom of page