ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՋԱԽՋԱԽԻՉ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏԱՆՈՒՄ
Գյումրիի 31/44 ընտրատեղամասում քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը հերթական անգամ ջախջախեց ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանին՝ առաջ անցնելով նրանից։ Նա նշված ընտրատեղամասում առաջատարն է։ Նշենք, որ պայքարը կարծես այս երկու թեկնածուների միջեւ է։
Սարիկ Մինասյանը հավաքել է 178, իսկ Վարդան Ղուկասյանը` 227 ընտրողի ձայն
Նշենք նաեւ, որ ավելի քան 1,5 ժամ է անցել ընտրատեղամասերի փակվելուց, սակայն այս պահին հայտնի է եւս մեկ տեղամասի արդյունք Գյումրիում՝ 31/63, որտեղ Ղուկասյանը առաջատարն էր։