top of page

Ապրիլի 14-ի կգրանցվեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիները

  • Writer: 24timeam
    24timeam
  • 8 hours ago
  • 1 min read

Մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունները կազմակերպած թիվ 14 և 31 ԸԸՀ-ները ապրիլի 14-ի նիստերում կգրանցեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիներին:

Հիշեցնենք, որ  թիվ 14 և 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ապրիլի 6-ի նիստերում ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները։

Փարաքարում կուսակցությունների և դաշինքի ստացած քվեները՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 3 669 քվե-7 մանդատ

«Միասնություն» կուսակցությունների դաշինք՝ 6 508 քվե-12 մանդատ

«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 900 քվե-2 մանդատ

«Կայունություն» կուսակցություն՝ 426 քվե-0 մանդատ

Գյումրիում կուսակցությունների և դաշինքների ստացած քվեները՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 17 188 քվե-14 մանդատ

Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 9 727 քվե-8 մանդատ

«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 1 695 քվե-0 մանդատ

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 904 քվե- 2 մանդատ

«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն»՝ 652 քվե- 0 մանդատ

«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք՝ 2 113 քվե-0 մանդատ

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն՝1 407 քվե-0 մանդատ

«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 7 380 քվե-6 մանդատ

«Իմ հզոր համայնք» կուսակցություն 3 739 քվե-3 մանդատ։

1/2062
bottom of page