top of page

«Փաշինյանը ո՛չ սիրված է, ո՛չ էլ ուժեղ». Դավիթ Սարգսյան

  • Writer: 24timeam
    24timeam
  • 6 hours ago
  • 1 min read

Լրագրող Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատ դժվար է լինել իշխանություն՝ պետական ապարատի կառավարելիությունն ու հանրային աջակցությունը միաժամանակ պահելով բարձր ցուցանիշի վրա։ Դա հաջողվում է կա՛մ արհեստավարժ և արդյունավետ ժողովրդավար կառավարիչներին, օրինակ՝ Գերմանիան 16 տարի ղեկավարած Մերկելին, կա՛մ միանձնյա իշխանությունն իրենց ձեռքում կենտրոնացրած և հանրային աջակցության պատրանք ստեղծող բռնապետներին, օրինակ՝ Չավեսին՝ Վենեսուելայում, կամ Ալիևներին՝ Ադրբեջանում՝ նավթային ոսկեդարի օրոք։


Շատ դժվար է լինել և՛ սիրված, և՛ ուժեղ։ Փաշինյանը ո՛չ սիրված է, ո՛չ էլ ուժեղ։ Պետական ռեպրեսիվ ապարատը և օր օրի խափանվող վարչական ռեսուրսը սողում են նրա ոտատակից, վկան՝ Գյումրիի ընտրությունները, իսկ բնակչության բացարձակ մեծամասնությունը նրան և իր կառավարումը ոչ նորմատիվային բառերով է բնորոշում։


Մնում է միայն անջատել նրա իշխանությանն ինչ-որ տեղից միացված արհեստական շնչառության սարքը․․․»:

1/2053
bottom of page