top of page

Խճճված մոլագարը

  • Writer: 24timeam
    24timeam
  • Nov 22, 2024
  • 1 min read

Նիկոլ Փաշինյանը  այսօր  երեկոյան հարցազրույց կտա: Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը, այն կհեռարձակվի եթերով:

Ակնհայտորեն խոսքը գնում է Փաշինյանի «նոր իմիջի» շրջանակներում կազմակերպված հերթական շոուի մասին:

Փորձենք հասկանալ Փաշինյանի վերջին յոթ օրերի քայլերի տրամաբանությունը:Նա ելույթ է ունենում խորհրդարանում՝ բյուջետային քննարկումների ժամանակ, որի ընթացքում հիմնական թիրախը դառնում է Անկախության հռչակագիրը: Նա ներկայացնում է մի տեսլական, որտեղ Հայաստանը պատկերվում է որպես ադրբեջանական ենթապետություն:

Հետո, Նիկոլ Փաշինյանը սափրվում է՝ օնլայն ռեժիմում, հաջորդ օրը խիստ ելույթ է ունենում կառավարության նիստում՝ նախապատրաստելով կադրային ջարդը:

Դա վրա է հասնում կիրակի երեկոյան:

Աշխատանքից ազատված վեց պաշտոնյաներից որևէ մեկը «աչքիս լույսը» չէ, ավելին՝ նրանցից շատերին պետք էր ոչ միայն պաշտոնանկ անել, այլ դատել:

Բայց մոլագար պետք է լինել՝ նման «փաթեթային» լուծմամբ վեց առանցքային պաշտոնյաներից ազատվելու համար, ընդ որում՝ չնշելով նրանցից յուրաքանչյուրի մեղքը, թերացումը:

Հիմա եկել է Հանրայինով «բարի ղեկավարի» իմիջ կերտելու ժամանակը, որն ազատվել է «չար» ենթականերից ու մտադիր է պայքարել «արդարության համար»:

Սուրեն Սուրենյանց

1/2065
bottom of page