top of page

«Հիվանդն ինքնակա՞մ է մեկուսացել, թե՞ մեկուսացրել են «բժիշկները»»․ Հասմիկ Բաբաջանյան

Լրագրող Հասմիկ Բաբաջանյանը «Հրապարակ»-ի իր հոդվածում գրել է․ «Կորոնայից ինքնակա՞մ է մեկուսացել, թե՞ մեկուսացրել են․․․Անհնար էր չհետևել ԵԱՏՄ գագաթնաժողովին, հասկանալ, թե ինչպես է «սառեցվածը» տեսակապով իրականացնում իր նախագահական պարտականությունը։ Փորձել կռահել մասնակիցների ռեակցիան։ Բայց այն, ինչ տեսա, մոռացնել տվեց ամեն ինչ։

Կրկին վերապրեցի կորոնավիրուսի դժնդակ տարիները։ Հատկապես այն պահերը, երբ հարազատդ հիվանդանոցում կռվում էր մահվան հետ, իսկ դու չէիր կարող տեսնել նրան, սփոփիչ մի խոսք ասել։ Տեսակապը ինչ-որ չափով մեղմում է հարազատների տառապանքը․․․

ԵԱՏՄ գագաթնաժողովին ասես նույն պատկերն է։ Նիկոլ Փաշինյանը մեկուսացվել է, և ԵԱՏՄ անդամները միայն տեսակապով են փոխանակվում։ Այսքան էլ դաժան բա՞ն․․․ Հիվանդն ինքնակա՞մ է մեկուսացել, թե՞ մեկուսացրել են «բժիշկները»․ դժվար է հասկանալ։

Կորոնավիրուսի ժամանակ էլ էր այդպես։ Երբ մարդը հրաժեշտ էր տալիս, ոչ ոք չէր կարող ձեռք տալ, հրաժեշտի վերջին համբույրով ճանապարհել նրան։ Դառը հիշողությունները վերապրելու ցանկություն չունեմ։ Միայն, որպես ծանր կորոնավիրուս տարած մարդ` ասեմ, որ ամենասարսափելին հիվանդի համար մեկուսացումն էր, մանավանդ, երբ չգիտեիր՝ ապրելո՞ւ ես, թե՞․․․ Չէին մեկուսացվում միայն Նիկոլ Փաշինյանն ու իր կինը։ Երկու- երեք օրում բուժվում էին։ Կորոնավիրուսով հիվանդ, եթե հիշում եք, բուկլետներ էին բաժանում․․․ Կարծեմ մեզ վրա երկու անգամ հիվանդացան՝ աշխույժ, զվարթ, թեթև, մինչդեռ վարակվածներս ամիսներով տառապում էինք։ Զարմանում էի, որ ոչ մի հեղափոխական պաշտոնյա չտուժեց»։

bottom of page