Պուտինն անձնական նվեր է ուղարկել Թրամփին, բայց Կրեմլը չի ցանկանում փակագծերը բացել. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձնական նվեր է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, բայց Կրեմլը չի ցանկանում փակագծերը բացել. այս մասին, rbc.ru-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հաշվի առնելով, որ նվերն անձնական է, մենք չէինք ցանկանա լրացուցիչ տեղեկություն տալ։ Եթե նախագահն ինքը նպատակահարմար համարի, որ մի օր ինքը կխոսի այդ մասին»,- լրագրողների հարցին պատասխանել է Պեսկովը:
Օրերս Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մանրամասներ էր հայտնել Պուտինի հետ մարտի 13-ին կայացած հանդիպման մասին։ Ըստ Ուիթքոֆի՝ ՌԴ նախագահը նրա միջոցով Թրամփին նվեր է ուղարկել՝ ՌԴ առաջատար նկարիչի մոտ պատվիրված գեղեցիկ դիմանկար: