top of page

«Իրավունք». Քոչարյանը սկսել է «ահաբեկել» իր թրի տակով չանցնողներին. «Ես էն տղեն եմ, որ Վահե Ղազարյանին հանել տվեցի»

  • Writer: 24timeam
    24timeam
  • Dec 11, 2024
  • 1 min read

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ խմբակցությունում շարունակվում են թեժ երեկոներն ու բուռն առավոտները։ Բանն այն է, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը սկսել է աջ ու ձախ թուրը կտրել ու «ահաբեկել» իր թրի տակով չանցնողներին, թե բա` տեսեք, ես էն տղեն եմ, որ Վահե Ղազարյանին հանել տվեցի, վստահեցնում է, թե հենց իր «դոսյեով» է Փաշինյանը հեռացրել մտերիմ ընկերոջը։

Ասում են՝ հիմա էլ Քոչարյանի ատամի տակ է մնացել սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը, ում, ըստ ՔՊ-ականների, ինչ-որ հարցով դիմել էր պատգամավորը, սակայն կոշտ մերժում էր ստացել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2060
bottom of page