top of page

Գյումրու քաղաքապետի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը ուղիղ եթերում քաղաքացուն ռազբորկայի է հրավիրել

Գյումրու քաղաքապետի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հրավիրել էր ասուլիս:

ՔՊ թեկնածուն իր քաղաքական գործունեությանը վերաբերող հարցին ի պատասխան հարց տվող քաղաքացուն հրավիրել է ռազբորկայի։

Մասնավորապես` հանրայնորեն արձանագրվել է, որ Սարիկ Մինասյանը, նախկինում լինելով ՀՀԿ-ական, տեղափոխվել է ՔՊ ու հետաքրքրվել, թե արդյոք սա պատեհապաշտություն չէ ու հաջորդ ընտրություններին էլ այլ կուսակցության ցուցակով չի մասնակցի: Հնչեցված հարցին քպական թեկնածուն չի պատասխանել, այլ քաղաքացուն հրավել ռազբորկայի, ինչը քաղաքապետի թեկնածուին հարիր վարք չէ:Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին անդամակցությանը, ապա արձանագրել է պետք՝ Սարիկ Մինասյանը հերթական անգամ խուսափում է հարցին ուղիղ պատասխանել:

bottom of page