«Հենրիխ Մխիթարյանի ամանորյա մաղթանքը մի ամբողջ պետության «ջանքերի» տասնապատիկն արժե»․ Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայ ժողովրդի արժանի զավակի` Հենրիխ Մխիթարյանի ամանորյա մաղթանքը մի ամբողջ պետության «ջանքերի» տասնապատիկն արժե:«Հարգելի ընկերներ,Թող այս Նոր տարին բերի ձեզ անսահման ուրախություն և հաջողություն, ձեր բոլոր նպատակների իրականացում և քաջառողջություն: Մաղթում ենք ձեզ և ձեր ընտանիքներին հիշարժան 2025 թվական: Իմ հայրենակիցներին,Մեր հայրենիքին մաղթում եմ հանգստության և նորոգության տարի։ Հուսով եմ, որ այս տարի մենք ականատես կլինենք հարևան երկրի բանտերում ապօրինի պահվող մեր բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակմանը և նրանց հայրենիք վերադառնալուն։ Մաղթում եմ մեզ համերաշխություն և միասնություն, քրտնաջան աշխատանք և ստեղծագործություն։ Թող մեր ազգային հերոսների հոգիները պահպանեն մեր սուրբ հողերը։Թող ձեր բոլոր երազանքները թռչեն: Շնորհավոր Ամանոր 2025»։