Ո՛Չ ՄՈՐՍ ԿՈՂՔԻՆ ԵՂԱ, Ո՛Չ ՀՈՐՍ. ՖԻԼԻՊ ԿԻՐԿՈՐՈՎԸ` ԾՆՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ

Ռուսական էստրադայի աստղ Ֆիլիպ Կիրկորովը հոր` Բեդրոս Կիրկորովի մահվան մասին իմացել է արտասահմանում։ Նա այդ մասին ասել է հոր հոգենահնսգտի արարողությունից հետո։
Մոսկվայում` Պայծառակերպության եկեղեցում, ավարտվել է Բեդրոս Կիրկորովի հոգեհանգստի արարողությունը, նրա հուղարկավորությունը տեղի կունենա Տրոեկուրովյան գերեզմանատանը։
Ֆիլիպ Կիրկորովը ցավով ասել է, որ և՛ մոր, և՛ հոր կյանքի վերջին րոպեներին նրանց կողքին չի եղել։
«Իհարկե, ցնցվեցի, բայց, ինչպես ասում են, show must go on։ Ես պրոֆեսիոնալ եմ: Դա ինձ հետապնդում է կյանքի ընթացքում: Երբ մայրս մահացավ, նրան թաղեցինք, և նույն օրը ես թռա Իսրայել. համերգ ունեի Երուսաղեմում։ Այդպիսին է արտիստի կյանքը։
Այս ամենը բեմից դուրս ենք թողնում, ժողովուրդը ոչ մի բանի մասին չպետք է կասկածի։ Այդպես էր նաև այս անգամ։ Լուրն իմանալուն պես Մոսկվայի տոմս գնեցի, չեղարկեցի բոլոր նկարահանումներն ու վերադարձա»,– նշել է Ֆիլիպը։
Նա ընդծել է, որ հայրը 93 տարի ապրել է գեղեցիկ ու արժանապատիվ կյանքով։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ժողովրդական արտիստ, բուլղարահայ Բեդրոս Կիրկորովը մահացել է մարտի 18-ին։