top of page

ԱՆԵԿԴՈՏԻ ՆՄԱՆ՝ ՆԻԿՈԼԸ ՄԵՆԱԿ ՓԵՋԸ ՉԻ ՏԱԼՈՒ, ՄԵԶ ԷԼ ՀԵՏՆ Է ՏԱԼՈՒ․․․

Նիկոլ Փաշինյանը դեռ 2020 թվականի մայիսից էր ասում ՝ ինչ որ պետք է, էն էլ բանակցում ենք․ «Ես չեմ ուզում, և չի լինելու այդպես, որ մեզ ինչ-որ ուժեր վախեցնեն, որ մենք գնանք, բանակցային սեղանի շուրջ նստենք, ձեռքներս դողա՝ վայ, հանկարծ սխալ չփռշտանք, որ դա չդառնա պատմություն»։ Անվախ տղա էր, այդպես էլ արեց։ Արդյունքը բոլորիս աչքի առաջ է։Առանց երաշխավորի, առանց միջնորդի «պրյամոյ» Ալիևի հետ բանակցեց։ Նա ասում էր, որ «վերջինս տրամադրված է հարցի լուծմանը»։ Ալիևն ինչ ուզեց՝ տվեց, ձեռքը ինչի վրա դրեց, ասաց՝ քոնն է։ Ասում էր՝ խաղաղության թղթի համար եմ բանակցում։ Այդքանից հետո Ալիևը էլի ոտքը կախ է գցում։ Բարեկենդան է իսկական։ Ու որպեսզի չկրկնվեմ, Փաշինյանի վիճակը կներկայացնեմ վաղուցվա մի անեկդոտով։ Ներողություն եմ խնդրում, որ այլ ձևով չեմ կարող ներկայացնել մեր ողբալի վիճակը։ «Մեկը  շուկայում փայտե վառարան է վաճառում։ Մարդամեկը գալիս է, որ գնի՝ թե բա աչքս վրան է, պիտի գնեմ։ Հարցնում է․

-Մենակ վառարա՞նն է։ 

Հա, առանձին եմ ծախում, բայց խողովակներն էլ հետը կտամ, ,, փողի մուննաթ,,։ 

Իսկ անկյունակնե՞րը։ 



-Դա էլ կտամ։ 

Որ վերևի գլխարկն էլ տաս, լավ կլինի։ 


-Դա էլ կտամ։ 

Եղբայր, իսկ կրակխառնի՞չ չես տա։ Հետո  էլ թե՝ կարո՞ղ է փայտ էլ ունենաս։ 


Էս վաճառողը հունից դուրս է գալիս ու ծաղրում․ 

-Եղբայր կնիկս էլ հետը կտամ, որ փեչդ վառի»։ 


Հիմա այս վիճակում ենք հայտնվել։  Փաշինյանը մեր երկիրը հանձնելը մի փեջ վաճառելու ընթացակարգով է  իրականացնում։ Ի տարբերություն վառարան վաճառողի, որ ափերից դուրս է գալիս ու ծաղրում՝ կնիկս էլ հետը  կտամ, Փաշինյանը մեզ էլ հետն է տալու․․․





bottom of page