«Ավելի լավ է Բելառուսի նման բռնապետություն, քան Ուկրաինայի նման ժողովրդավարություն»․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ եթե երկիրը ներքաշվի պատերազմի մեջ, ապա այն որպես պետություն չի դիմանա։ «Եթե մեզ ներքաշեն պատերազմի մեջ, վիճակը ծանր կլինի, մենք կարող ենք չդիմանալ որպես պետություն, ուստի ես ամեն ինչ անում եմ համբերատար, համառորեն, ինչպես Տերն ու եկեղեցին են սովորեցնում, մենք մեր գործն ենք անում։ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, ժամանակն իր գնահատականը կտա, բայց մեզ դիմակայել է պետք։ Թող ասեն՝ մեզ մոտ բռնապետություն է։ Լսե՛ք, լավ է ունենալ Բելառուսի նման բռնապետություն, քան Ուկրաինայի նման ժողովրդավարություն»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է պետական Belta գործակալությունը։