top of page

Մխիթարյանը պատասխանել է Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխության մասին հարցին

Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է Սաուդյան Արաբիայում կարիերայի հնարավոր շարունակության մասին հարցին, գրում է Armsport-ը։

«Ոչ հաճախ, բայց ես հետևում եմ այդ առաջնությանը: Այնտեղ խաղում են իմ նախկին թիմակիցներից ու ընկերներից շատերը։ Ինչ վերաբերում է ապագային, ապա ես պայմանագիր ունեմ «Ինտեր»-ի հետ, կտեսնենք, թե ինչ կլինի մրցաշրջանի ավարտին։ Բայց ես երջանիկ եմ «Ինտեր»-ում»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։

Մխիթարյանի պայմանագրի ժամկետը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը «ներաձուրիի» կազմում անցկացրած 22 խաղում դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

bottom of page