top of page

Արթիկի 17-ամյա բնակիչը մեկական կեղծ 10-հազարանոց թղթադրամ է տվել 3 հոգու. նա ձերբակալվել է

  • Writer: 24timeam
    24timeam
  • Dec 25, 2024
  • 1 min read

Դեկտեմբերի 24-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 23-ին Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական արժեքով մեկական կեղծ թղթադրամ է տվել երեք հոգու, որոնք էլ դրանցով տարատեսակ ապրանք են գնել Ամանորի նվերների վաճառքով զբաղվող երիտասարդից և մի խանութի աշխատակցից:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կեղծ թղթադրամները վերցվել են:

17-ամյա արթիկցին ձերբակալվել է: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արթիկի և Անիի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

1/2069
bottom of page