Չինաստանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կան տուժածներ
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար մարզում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են առնվազն 36 զոհի մասին։ Այս մասին հայտնել է «Наньфан Жибао»-ն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Երկրաշարժը տեղի է ունեցել երեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 09.05-ին, (Երևանի ժամանակով 05.05-ին)։ Աղբյուրը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։