top of page

Քվեարկելու ենք ընդդիմադիր դաշտում առավելագույն ձայներ ստացած քաղաքական ուժի օգտին. Կարեն Սիմոնյան

  • Writer: 24timeam
    24timeam
  • 3 days ago
  • 1 min read

Գյումրիի ավագանու անդրանիկ նիստին «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Կարեն Սիմոնյանը հայտարարեց, որ ավելի վաղ էլ հայտարարել էին, թե իրենց նվազագույն ծրագիրն է Գյումրիում իշխանազրկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

«Մենք տեր ենք կանգնում այդ խոստմանը և հավատարիմ ենք մնում մեր սկզբունքներին և այսօր չառաջադրելով քաղաքապետի թեկնածու, քվեարկելու ենք ընդդիմադիր դաշտում առավելագույն ձայներ ստացած քաղաքական ուժի օգտին։

Շնորհակալ եմ բոլոր գյումրեցիներին, որ կամք դրսևորեցին և կարողացան այս դժվարին պահին ցույց տալ, որ Գյումրին մերժում է վատ կառավարումը՝ «Քաղաքացիական պայմանագրին»»,-ասաց Կարեն Սիմոնյանը։

«Ջա՜ն»,-արձագանքեց նիստը վարող Վարդան Ղուկասյանը։

1/2072
bottom of page