ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել միլիարդատեր Ալբերտ Ավդոլյանի և հումորիստ Միխայիլ Գալուստյանի դեմ
- 24timeam
- Feb 24
- 1 min read

Եվրամիությունն ընդլայնել է ֆիզիկական անձանց դեմ հակառուսական պատժամիջոցների ցանկը։ Այս մասին ասվում է Եվրամիության պաշտոնական ամսագրում հրապարակված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի ներդրման վերաբերյալ ԵՄ խորհրդի բանաձևում։«Սև ցուցակում» է հայտնվել 48 մարդ, այդ թվում՝ ռուսաստանցի հայեր՝ միլիարդատեր Ալբերտ Ավդոլյանը, հումորիստ Միխայիլ Գալուստյանը:Կրասնորդարցի գործարարի մասով նշում է, որ նա տարբեր ընկերությունների, մասնավորապես A Property Holdings-ի և Elgaugol-ի միջոցով, բիզնես շահեր ունի էներգետիկայի, հատկապես ածխի և հեղուկացված բնական գազի ոլորտում: «Տնտեսության այս հատվածները Ռուսաստանի Դաշնության կառավարությանն ապահովում են եկամտի զգալի աղբյուր: Հետևաբար, Ալբերտ Ավդոլյանը ռուսաստանցի գործարար է, որը ներգրավված է տնտեսական ոլորտներում, որը եկամուտների զգալի աղբյուր է հանդիսանում Ռուսաստանի Դաշնության կառավարության համար: Իր բիզնես շահերի շնորհիվ նա նաև սերտորեն կապված է «Ռոստեկ» պետական կորպորացիայի հետ», - ասված է որոշման մեջ:Մինչդեռ Գալուստյանի վերաբերյալ ասվում է, որ նա ռուսական պետական քարոզչության տարածող է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա քաղաքական գծի վաղեմի աջակից, որն իր հայտնիությունն օգտագործում է կրեմլյան քարոզչության ուղերձները տարածելու համար: Նշվում է, որ Գալուստյանը «Յունարմիյա» համառուսաստանյան մանկապատանեկան ռազմահայրենասիրական շարժման ղեկավարության անդամ է, աջակցում է Ուկրանիայի դեմ պատերազմին:
«Ավելին, Միխայիլ Գալուստյանն անմիջականորեն պատասխանատու է մի կազմակերպության գործունեության համար, որը նպաստում է ռուս երիտասարդության ռազմականացմանը», - ասված է որոշման մեջ: