top of page

«Հողերը հանձնեց, գեներալի կոչում ստացավ, տեղափոխվեց»․ Ոսկան Սարգսյան

  • Writer: 24timeam
    24timeam
  • Nov 28, 2024
  • 1 min read

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հողերը հանձնեց, գեներալի կոչում ստացավ, տեղափոխվեց։Ալեքսանդր Ցականյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ՝ ազատելով 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Ալեքսանդր Ցականյանի պաշտնավորման օրոք սահմանազատման անվան տակ Տավուշի սահմանագոտում Ադրբեջանին հանձնվեցին 30 տարի ամրացված պաշտպանական դիրքերը, և Կիրանց գյուղի հողերը, սահմանի Կիրանց-Բաղանիս հատվածում Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի վերահսկողությունը ամբողջությամբ անցավ Ադրբեջանին։ Իր այս «սխրանքի» համար Ցականյանը գեներալի կոչում ստացավ, թեև բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը համապատասխան է գնդապետի կոչման։ Մավրն իր գործն արեց, մավրը հեռացավ»։

1/2065
bottom of page