Search
«Կպատասխանեն փողոցային լեքսիկոնով՝ կստանան նույնը, կուզեն ծեծ՝ կստանան ծեծ»․ Անի Խաչատրյան
- Elen Hovsepyan
- 5 hours ago
- 1 min read
«Իրենք սկզբում թող իրենց արտահայտություններին հետևեն, որը միտումնավոր են անում և հանում մարդկանց հունից»,- լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով բլոգեր Արթուր Չախոյանի ահազանգին, ըստ որի՝ Նոր Նորքի թաղապետն իրեն և Մեսրոպ Մանուկյանին հայհոյել է՝ տեսանյութ հրապարակելու համար։ Խաչատրյանը համոզմունք է հայտնել, թե վիրավորանքի խոսքեր հնչեցնելու առիթ են տվել Նոր Նորքի ղեկավարին։ «Մենք բոլորին բոլոր ձևերով պատասխանում ենք համահունչ։ Կպատասխանեն մեզ փողոցային լեքսիկոնով՝ կստանան փողոցային, կուզեն ծեծ՝ կստանան ծեծ։ Այն տարբերակով, որով կդիմի մեզ դիմացինը, կստանա նույնը»,- հավելել է ավագանու անդամը։
Նշենք, որ Տեր-Մարգարյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է: