«Չկասկածեք, եթե վաղը նիկոլն արթնանա և հայտարարի, որ դեմ է նիկոլին»․ Մհեր Մկրտչյան
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանը մի երկիր է, որտեղ մարդու կենսագրությունը դադարում է որևէ նշանակություն ունենալ:
Հայաստանը մի երկիր է, որտեղ 2025թ. 35% հավաքած քպ-ն ոչ թե դեպրեսիայի, այլ համատարած էյֆորիայի պատճառ է:
Չկասկածեք, եթե վաղը նիկոլը արթնանա և հայտարարի, որ դեմ է նիկոլին` կսիրվի և կհաղթի գալիք ընտրությունները:
Հայաստանում մտածող ազգ երբևիցե պետք չի եղել ոչ մի ղեկավարի: Ոչ մի: Ոչ մի: Քանի նորից համակիրների կռիվ ա գնում, շեշտեմ` ոչ մի:
Շարունակեք վայելել դա, առիթներ դեռ շատ կլինեն»: