top of page

«ՊՆ հայտարարությունը խայտառակություն է». Աննա Գրիգորյան

  • Writer: 24timeam
    24timeam
  • 1 day ago
  • 1 min read

ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ պաշտպանության փոխնախարարիայսօրվա հայտարարությանը, ըստ որի՝ կրակոցներն անհասցե են ու սակավաթիվ, ասել է. «Էս իշխանությունների օրոք նմանատիպ տարբեր հայտարարություններ լսել ենք, բայց փաստագրված տվյալներ կան, թե ինչպես են կրակոցները տանիքների ուղղությամբ լինում: Ասել՝ հասցեական չեն, մեղմ ասած, սուտ է: Երբ ՊՆ-ն է նման հայտարարություն տարածում, անընդունելի է, խայտառակություն: Սահմանին ապրող մարդիկ ամենօրյա ռեժիմով զգում են ադրբեջանական ագրեսիան: Կամ թիրախային են կրակում, կամ եթե օդ են կրակում, հո հենց էնպես օդ չեն կրակում, դա տեռորի, թիրախավորման, վախի մթնոլորտում պահելու նշանակություն ունի»:

1/2066
bottom of page