Երևանում «Opel Astra»-ում հրդեհ է բռնկվել, վարորդը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն
- 24timeam
- 2 days ago
- 1 min read
Այսօր՝ ապրիլի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԿ 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց փողոցի թիվ 87/2 հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Մինչ դեպքի վայր կժամաներ Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը՝ 62-ամյա Հրայր Ս.-ն, և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Վարորդ Հրայր Ս.-ն տեղում բուժօգնություն է ստացել շտապօգնության բժիշկների կողմից, ապա տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։