top of page

Դատարանը քննում է Մարտուն Գրիգորյանի հոր և որդու խափանման միջոցի հարցը

Հակակոռուպցիոն դատարանում այսօր կքննվի Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հոր և որդու գործով դատական նիստը։ Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվի վարչական վերահսկողություն։


Հիշեցնենք՝ երեկ խուզարկություններ էին սկսվել Գյումրու ընդդիմադիր համայնքապետերի գրասենյակներում, եղել են ձերբակալվածներ՝ ենթադրյալ կաշառքի գործով։


Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին մեղադրվում են որոշ փողոցների շիբինապատման գործով, որոնք ընկալվել են որպես նախընտրական կաշառքի դրսևորում։ Մարտուն Գրիգորյանի խոսքով այս ամենն իր նկատմամաբ քաղաքական հետապնդում է։


Փաստաբան Սերգեյ Հարությունյանը լավատես է, մտածում է, որ վարչական վերահսկողություն չի կիրառվի։

1/2041
bottom of page