top of page

ԵՄ-ն խոշոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի դեմ․ նաև բանկեր են անջատվել SWIFT վճարային համակարգից

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակում ներառել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձ:

Պատժամիջոցներ են սահմանվել 74 նավերի դեմ, որոնք, ըստ ԵՄ-ի, մտնում են Ռուսաստանի ստվերային նավատորմի մեջ։

Արգելվել է ռուսական 8 լրատվամիջոցի հեռարձակումը Եվրոպայում։

ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառում նաև ռուսական «ստվերային նավատորմի» նավերի սեփականատերերի և ռուսական ռազմարդյունաբերական համալիրին աջակցող կամ շահող նավերի դեմ։

ԵՄ-ն SWIFT վճարային համակարգից անջատել է ռուսական 13 բանկ։

53 ընկերություն է ներառվել «սև ցուցակում», այդ թվում՝ Հնդկաստանից, Ղազախստանից, Չինաստանից, ԱՄԷ-ից, Սինգապուրից, Թուրքիայից և Ուզբեկստանից:

Նոր սահմանափակումներ են մտցրել Ռուսաստան նավթի և գազի արդյունահանման համար ծրագրային ապահովման, սարքավորումների և տեխնոլոգիաների մատակարարումների վերաբերյալ:

1/2041
bottom of page