«Ո՞ւր են 220 000 ուղևորափոխադրումների գումարները». Արթուր Չախոյան
Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Այսօր գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարվեց, որ օրական ուղևորափոխադրումների թիվը կազմում է 330,000: Սակայն ՔՊ-ական փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նախկինում պնդել էր, որ ստուգումների արդյունքում հաստատվել է՝ ուղևորափոխադրումների թիվը կազմում է 550,000: Բոլորիս մոտ հարց է առաջանում՝ ուր են 220,000 ուղևորափոխադրումների գումարները, որ կազմում է օրական 22.000.000 դրամ: Այս հակասությունը հստակ մատնանշում է, որ քաղաքապետարանը թաքցնում է ֆինանսական հոսքերի իրական պատկերը՝ երևանցիներից գումար կորզելու նպատակով:Հայտնի է, որ այժմ վարորդները կանխիկ գումար չեն ընդունում, և բոլոր վճարումները իրականացվում են ՔՊ-ի սիրելի «Տել-Սել» ընկերության միջոցով: Ուստի անհնար է մեղադրել վարորդներին կամ խոսել ստվերային շրջանառության մասին: Ակնհայտ է, որ խնդիրը գալիս է վերևից, և այս ամբողջ համակարգը գործում է կոռուպցիոն սխեմայով։Հարգելի երևանցիներ, հիմա ժամանակն է որոշում կայացնելու: Եթե լռեք և հանդուրժեք այս անարդար թանկացումը, ապա տրանսպորտի գինը կբարձրանա՝ անտեսելով ձեր իրական շահերը: Բայց եթե միասնական լինեք և ամսի 1-ից տրանսպորտից անվճար օգտվելով արտահայտեք ձեր բողոքի խոսքը, ապա վստահ եղեք, որ այս թանկացումը կարող է չեղարկվել»: