top of page

Խմբովի վերածվել են կրկեսի. Սուրենյանց

«Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հեծանիվ է քշում Վենեցիայում։ Այս մասին նա տեսանյութ է հրապարակել Ինստագրամի իր էջում։ Նույնիսկ արդեն չգիտեմ՝ էս թեմայով ինչ գրեմ»,-նշում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

Նա գրում է.

«Հեծանիվը շատերիս համար մանկության հուշ է կամ առողջ ապրելակերպի խորհրդանիշ, էս մարդիկ հետևողականորեն վարկաբեկեցին նաև հեծանիվը:

Բայց խնդիրն անգամ հեծանիվի մասին չէ:Հեծանիվը, տվյալ դեպքում, դարձել է մի պատկեր, որը խորհրդանշում է մի ամբողջ իշխանության զրոյական պատկերացում պետության մասին:Էս խումբը ժամանակին ծաղրում էր գեներալ Մանվելին, ով իբրև իր շրջապատին ստիպում է հեծանիվ քշել: Հիմա խմբովի վերածվել են կրկեսի, որտեղ բոլորը կրկնում են գլխավոր ծաղրածուի բոլոր շարժումները:Վախենում եմ՝ մի օր էլ, հետևելով գլխավոր ծաղրածուին, Ֆեյսբուքում կամ Ինստագրամի իրենց էջերում տարածեն իրենց ինտիմ կյանքի վիդեոները»։

bottom of page