Կրիշտիանու Ռոնալդուն իր ամուսնության մասին խոսակցություններ է հրահրել
Կրիշտիանու Ռոնալդուն իր ամուսնության մասին դիտավորյալ խոսակցություններ է հրահրել՝ սիրեցյալ աղջկան՝ Ջորջինա Ռոդրիգեսին իր կինն անվանելով։
Ըստ Bazaar Arabia-ի՝ Whoop ֆիթնես խումբը վերջերս Instagram-ի իր էջում Կրիշտիանուի մարզումներից գրառում է հրապարակել։ Աստղային խաղացող Al Nassr-ը տարածել է իր տնային մարզադահլիճով շրջայցը, ցույց տալով իր համեստ բնակավայրի համեմատ ֆուտբոլային ակումբում մարզվելու առավելությունները, որի ընթացքում նա բերանից թռցնել է, թե զույգն ամուսնական դաշինք է կնքել:
«Երբ ակումբում չեմ մարզվում, սիրում եմ կնոջս հետ տանը մարզվել»,- ասում է նա:
Երկրպագուները ոգևորվել են լեզվի այս վրիպումով:
Թեև ոչ Կրիշտիանուն, ոչ Ջորջինան չեն հաստատել՝ արդյոք իրենք ամուսնական դաշինք են կնքել, զույգը, որ միասին է 2016 թվականից, միանգամայն ընտանեկան կողմնորոշում ունի: Նրանք երկու երեխա ունեն՝ Բելլա Էսմերալդան և Ալանա Մարտինան, իսկ Ջորջինան Կրիշտիանուի երեք այլ երեխաների խորթ մայրն է։
«Ինձ համար աշխարհում ամենակարևորն ու բացարձակ առաջնահերթությունը երեխաներս են: Երբ մայր ես դառնում, առաջնահերթություններդ փոխվում են, և սեփական կարիքներդ հետին պլան են մղվում: Դու ապրում ես բացառապես ընտանիքիդ համար»,- ասել է Ջորջինան Harper’s Bazaar Saudi-ին տված հարցազրույցում:
Հունիսի սկզբից Ջորջինան ձախ ձեռքի մատնեմատին մշտապես ադամանդյա մատանի է կրում, ինչը միաժամանակ խթանում է խոսակցությունները, ըստ որոնց զույգը գաղտնաբար ամուսնական դաշինք է կնքել։