top of page

Կիևն ու Մոսկվան չեն կարողացել պայմանավորվել Ադրբեջանի միջնորդությամբ գազի տարանցման շուրջ. #Reuters

Կիևն ու Մոսկվան չեն կարողացել համաձայնության գալ Ադրբեջանի միջնորդությամբ ռուսական գազի արտահանումն ուկրաինական տարածքով շարունակելու շուրջ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ադրբեջանական SOCAR էներգետիկ ընկերության բարձրաստիճան աղբյուրին։

«Ի վերջո, ուկրաինական և ռուսական կողմերը չեն կարողացել պայմանավորվել պայմանների շուրջ»,- նշել է աղբյուրը։

Նշվում էր, որ Եվրոմիությունն ու Ուկրաինան Ադրբեջանին խնդրել են հեշտացնել Ռուսաստանի հետ գազի տարանցման համաձայնագրի շուրջ բանակցությունները, որի ժամկետը լրանում է այս տարվա վերջին։ SOCAR-ում գործակալության աղբյուրը հայտնել է, որ ընկերությունը գրեթե մեկ տարի հանդես է եկել` որպես միջնորդ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության էներգետիկ ընկերությունների միջև բանակցություններում։ Աղբյուրի համաձայն, ընկերության թոփ-մենեջերները մայիսի 2-ին Ստամբուլում և օգոստոսի 29-ին Վիեննայում հանդիպել են ուկրաինական էներգետիկ ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Ավելի վաղ վարչապետ Դենիս Շմիհալը հայտարարել էր, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գազի տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի հունվարի 1-ին, և Կիևը չի երկարաձգի այն։ Վարչապետը հավելել է, որ Ուկրաինան պատրաստ է կատարելու ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և իր գազատրանսպորտային համակարգով կարող է փոխադրել ցանկացած գազ, բացի ռուսականից։ Ադրբեջանը պատրաստ է փոխարինել ռուսական գազն ուկրաինական խողովակաշարում:

1/1884
bottom of page