top of page

Վինիսիուսը շատ վշտացած է կարմիր քարտից, նա ներողություն է խնդրել. Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է մադրիդցիների եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորի՝ «Վալենսիայի» հետ Իսպանիայի Պրիմերայի 12-րդ տուրից հետաձգված խաղում (2:1) հեռացվելուց հետո մի քանի խաղով հնարավոր որակազրկման մասին: Բրազիլացին հեռացվել էր տանտերերի դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկուն հրելու համար։ 

«Մենք համոզված ենք, որ դա ոչ թե կարմիր քարտ էր, այլ դեղին, ուստի, հուսով ենք, որ Վինիսիուսը չի որակազրկվի։ Դժվար է լինել նրա տեղում և համակերպվել այն ամենի հետ, ինչ կատարվում է իր շուրջը, այս վիրավորանքներին: Բայց միևնույն ժամանակ նա դեռ փորձում է ավելի լավը լինել։

Նա շատ վշտացած է կարմիր քարտի պատճառով, նա ներողություն է խնդրել, և մենք պետք է առաջ նայենք»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ բրազիլացի ֆուտբոլիստը կարող է որակազրկվել 4-12 խաղով։

bottom of page