top of page

Լուկաշենկոն պատմել է Պուտինի հետ «հավերժական վեճի» մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ ինքն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «հավերժական վեճ» ունեն եղանակի շուրջ, գրում է ria.ru-ն։



Լուկաշենկոն չորեքշաբթի այցով գտնվում է Իրկուտսկում։ Բելառուսի ղեկավարը հակիրճ զրուցել է տեղի բնակիչների հետ, որոնք դուրս են եկել իրեն դիմավորելու և լուսանկարվելու։



«Մենք հավերժ վիճում ենք Ռուսաստանի նախագահի հետ, նա սիրում է նորմալ եղանակ, տաք, բայց ես ընդհանրապես չեմ սիրում»,- ասել է Լուկաշենկոն։

bottom of page