top of page

Այլընտրանքային ճանապարհը կառուցելուց հետո թշնամին ավելի կմոտենա Կիրանցին. Միհրան Մախսուդյան

«Այժմ Կիրանցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ադրբեջանական դրոշն է։ Դա ժամանակավոր բնույթ է կրում, այլընտրանքային ճանապարհը կառուցելուց հետո ավելի առաջ կգան»,- Կիրանցում լրագրողներին ասաց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը։

Նա նշեց, որ ճանապարհի կառուցումից հետո թշնամին հասնելու է նոր կառուցվող դպրոցից 50-60 մետր հեռավորության վրա։

Մախսուդյանը նշեց, որ արդեն 60 հեկտար հողատարածք հակառակորդի տարածքում է։

Հենց այն պահին, երբ նա զրույցում էր լրագրողների հետ, այլընտարնքային ճանապարհի կառուցման աշխատանքներ էին իրականացվում, նաև քանդվում էր տուն, որն հենց այդ ճանապարհի վրա էր։ Նաև գյուղացիներն են քանդում իրենց տներն այն հատվածներում, որոնք պետք է անցնեն թշնամուն։ 

Միհրան Մախսուդյանը հայտնեց, որ նախկինում գործող կամուրջը մնում է  հակառակորդի տարածքում, նոր կամուրջ են կառուցում. «Կամուրջից 120 մետր այս կողմ, դեպի մեզ, հակառակորդը նստելու է։ Դա ըստ ներկայացված քարտեզի»։ 

«Ըստ լուրերի մեր դիրքերում հերթափոխը կատարվում են ջրի միջով, հակառակորդն անգամ ճանապարհ չի տալիս հերթափոխն իրականացնել։ Հստակ չեմ կարող ասել, գյուղացիներն են ասում»,- ասաց Մ.Մախսուդյանը։

1/2018
bottom of page