ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ԻՐ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքներին:
Այս մասին գրառումը հրապարակվել է ԱԳՆ X-ի միկրոբլոգում:
«Խորը ցավով տեղեկացանք Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին, որը հանգեցրել է զոհերի և ավերածությունների: Ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում ենք վիրավորների շուտափույթ ապաքինման համար»,-հայտնել են ԱԳՆ-ից: