top of page

«Մաքուր հորինվածք են»․ TikTok-ը հերքել է

TikTok-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ում իր բիզնեսը X-ի սեփականատեր Իլոն Մասկին վաճառելու մասին լուրերը «մաքուր հորինվածք են»:

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ չինացի պաշտոնյաները դիտարկում են TikTok-ի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործունեությունը վերահսկելու հնարավորությունը փոխանցել Իլոն Մասկին:

Սակայն ի պատասխան այս տեղեկությունների՝ TikTok-ի խոսնակն ասել է. «Մեզնից չի կարելի ակնկալել, որ մաքուր հորինվածք կմեկնաբանենք»:

1/1917
bottom of page