top of page

Արաբկիրի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ հունվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ոնեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Վրացական 21 շենքի բակում գործող մարզադաշտի մոտ տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները շենքի բակում գործող մարզադաշտի մոտ եղած ինքնագլորի մոտ հայտնաբերել են տղամարդու մարմին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 75-ամյա Վիտալիկ Վ-ն է։

bottom of page