top of page

ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՑ` ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՐԳԻՆ

Երգչուհի Սոֆի Մխեյանը, որը ժամանակին թունդ ընդդիմադիր էր, այժմ մասնակցում է ՔՊ֊ական Սասուն Միքայելյանի որդու` Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանի կազմակերպած համերգին եւ նրանից ծաղիկներ նվեր ստանում։



Ընթերցողներին հիշեցնենք, որ դեռեւս 2022 թվականին նա մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքին։ Դրա վերաբերյալ Ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել` նշելով, թե ինքն էլ է լինելու պայքարողների շարքերում։ 

Իսկ, ահա, այսօր պայքարողների շարքերից դուրս եկած Մխեյանն արդեն երկրորդ անգամ մասնակցում է իշխանության ներկայացուցչի կազմակերպած համերգին։ 


Նշենք նաեւ, որ այդ համերգը նվիրված է եղել կանանց տոնին, որին մասնակցել են նաեւ երգչուհիներ Նարե Գեւորգյանը, Հասմիկ Կարապետյանը։ 



bottom of page