Ձերբակալել են Շիրակի մարզպետարանի պաշտոնյային, Գյումրիի դպրոցներից մեկի տնօրենին ու փոխտնօրենին

Oragir. news-ի տեղեկություններով՝ այսօր ձերբակալվել է Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։ Նա մեղադրվում է կոռուպցիոն գործարքների մեջ։
Մասնավորապես, վերջին շրջանում Գյումրիում լուրեր էին պտտվում, որ Կարապետյանը դպրոցների տնօրեններ է նշանակում։
Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ ձերբակալվել են նաև Գյումրիի դպրոցներից մեկի տնօրենն ու փոխտնօրենը։