top of page

Միլլերը պատասխանել է Ալիևի մեղադրանքներին

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը պատասխանել է Հայաստանին զինելու Իլհամ Ալիևի մեղադրանքներին՝ նշելով, որ ԱՄՆ աջակցությունը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի անվտանգությանը ուղղված է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցության ամրապնդմանը՝ բանակի պրոֆեսիոնալիզմի բարելավման, ինչպես նաև Իրանի հետ երկու երկրների սահմանի ամրացմանը։

Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ զինամթերքի մասին է խոսում Ալիևը, և արդյո՞ք նրա հայտարարությունը համապատասխանում է իրականությանը։ Պետքարտուղարության խոսնակը նշել է. «Միացյալ Նահանգները անվտանգության ոլորտում Հայաստանին և Ադրբեջանին ուղղված իր աջակցությունը հաշվարկում է այնպես, որ այն կիրառելի չլինի հարձակողական նպատակներվ և չխարխլի կայուն խաղաղության շուրջ բանակցությունների շարունակական ջանքերը»:

Միլլերը նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները մշտապես շփման մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ աշխատելու հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ իր վերջին հարցազրույցում Իլհամ Ալիևը նշել էր, որ Ֆրանսիան Հայաստանին զենք մատակարարող առաջատար երկիրն է, որին հաջորդում են Հնդկաստանը և ԱՄՆ-ն։

1/1890
bottom of page