Յոթնօրյա ազգային սուգ է հայտարարել՝ Մուան քաղաքում տեղի ունեցած ավիավթարից հետո
Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար և տնտեսական հարցերով փոխվարչապետ Չոյ Սանգ-Մոկը դեկտեմբերի 29-ից մինչև հունվարի 4-ը ներառյալ յոթնօրյա ազգային սուգ է հայտարարել Մուան քաղաքում տեղի ունեցած ավիավթարի պատճառով. գրում է Yonhap-ը:
Իշխանությունները հայտնել են, որ հայտնաբերել են կործանված ինքնաթիռի սև արկղերը։
Հարավային Կորեայում ավիավթարի հետևանքով զոհված բոլոր 179 մարդկանց մարմինները հայտնաբերվել են. գրում է Yonhap-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կործանվել է Մուան թռչող Boeing 737-800 ինքնաթիռը. նախնական հաղորդվում է 151 զոհի մասին: