top of page

«ՌՈՍՆԱՆՈՅԻ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆ ԱՐԹՈՒՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ

  • Writer: 24timeam
    24timeam
  • Feb 1
  • 1 min read

Մոսկվայի Մեշչանսկի դատարանը փետրվարի 1-ին մեկ ամսով և 28 օր ժամկետով կալանավորել է «Ռոսնանոյի» ֆինանսական տնօրենի նախկին տեղակալ և ֆինանսների գծով կառավարիչ-տնօրեն Արթուր Գալստյանին:



Գալստյանի պաշտպանությունը պնդել է տնային կալանքի կամ խափանման այլ միջոց կիրառել, սակայն դատարանը չի բավարարել նրա միջնորդությունը:


Գալստյանը որպես մեղադրյալ անցնում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու քրեական գործով, որը հանգեցրել է ծանր հետևանքների (ՌԴ Քրեական օրենսգրքի 285-րդ հոդվածի 3-րդ մասով)՝ «Ռոսնանոյի» ֆինանսական ստորաբաժանման հաշվառման, հարկման և հաշվետվությունների մեթոդաբանության հարցերով տնօրենի՝ Մարինա Կասենկովայի և «Ռոսնանոյի» վարչության նախկին փոխնախագահ, գործադիր տնօրեն Բորիս Պոդոլսկու հետ միասին։ Նրանց նույնպես կալանավորել են մեկ ամիս 28 օր ժամկետով։


Նախկինում «Ռոսնանո» ընկերության երեք ղեկավար աշխատակիցները եղել են Անատոլի Չուբայսի տեղակալները, նրանց ձերբակալել էին լիազորությունները չարաշահելու կասկածանքով: Արդյունքում պետությունը ստիպված է եղել կորպորացիային տրամադրել ավելի քան 43 միլիարդ ռուբլի, որի համար քրեական գործ է հարուցվել։





1/2065
bottom of page