top of page

Ինչպե՞ս է Հայկ Մարությանին հաջողվել նկարահանում իրականացնել ավտոբուսում


Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է պետք փետրվարի 1-ից բոյկոտել տրանսպորտի ուղեվարձի թանկացումը։ Մարությանն այդ տեսանյութը նկարահանել էր Երևանի քաղաքապետարանի բալանսում գտնվող ավտոբուսներից մեկի մեջ՝ հենց տեղում ցույց տալով, որ պետք է ընդամենը 100 դրամ դնել վարորդի կողքն ու իջնել։ 

 

Նկարահանման պահին ավտոբուսը դատարկ էր, և զգացվում էր, որ գտնվում է վերջնակետում՝ առանց ուղևորների։

Ուստի հարց է առաջանում, թե ինչպե՞ս է Հայկ Մարությանին հաջողվել մտնել  քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող ավտոբուսներից մեկի սրահ և ազատ նկարահանում կատարել։ 

Արդյո՞ք Մարությանը դա արել է քաղաքապետարանի իմացությամբ կամ թույլտվությամբ, հետաքրքրվեցինք Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանից։ Վերջինս, սակայն, մեզ վստահեցրեց, որ իրենք տեղյակ չեն եղել Մարությանի այդ նախաձեռնությունից, և որ նա ընդամենը առանց իրենց իմացության է տեսախցիկով հայտնվել դատարկ ավտոբուսի մեջ և նկարահանում իրականացրել։

«Հայկ Մարությանը երեկ հայտնվել էր Նորքի 9-րդ զանգվածի համար 53 երթուղու վերջնակետում՝ «կանեցում»։ Այդ պահին վարորդը մեքենայի մեջ չի եղել, վարորդի պնդմամբ՝ ինքը գնացել էր մոտակա խանութ, և երբ վերադարձել է, տեսել է, որ Մարությանն արդեն նկարահանումներ է անում, ու էլ չի խանգարել, թողել է՝ իր նակարահանումն արել, գնացել է»,- ասաց Հայկ Կոստանյանը։ 

Փաստացի, Հայկ Մարությանն օգտվել է այն հանգամանքից, որ ավտոբուսի վարորդն այդ պահին տեղում չէ՝ գնացել է խանութ, և ինքը մտել ու ավտոբուսի մեջ բոյկոտի մասին տեսանյութ է նկարահանել։

Վահե Մակարյան

1/1925
bottom of page