top of page

«Բոյկոտե´ք Անդրանիկ Քոչարյանին». Գեղամ Մանուկյանը՝ լրագրողներին

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով երեկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից լրագրողին վիրավորելուն, նշեց, որ դա խայտառակ և անթույլատրելի երևույթ էր: «Պետք է այդ դեպքը ունենա իր արձագանքը: Դիմում եմ լրագրողներին՝ բավական է հանդուրժեք ԱԺ-ում ձեր դեմ ուղղված հարձակումները, բոյկոտե՛ք Անդրանիկ Քոչարյանին, այն պատգամավորներին, որոնք ձեզ վիրավորում են: Դիմում եմ լրագրողական կազմակերպություններին՝ բավական է ձեններդ կտրած նստեք: Այս ամենը վաղը հանգեցնելու է շատ ավելի տոտալիտար մի համակարգի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը, ինչին Անդրանիկ Քոչարյանը արձագանքեց. «Ես ընդամենը արձանագրել եմ, որ պետք է խոսքը օգտագործելուց լինի մաքուր»:

Հիշեցնենք՝ երեկ Անդրանիկ Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հորդորեց հեռու կանգնել իրենից և, առաջնորդվելով հոգևորականի առաջարկով, մաքրել շրթունքները:

1/2025
bottom of page