top of page

Իրանում սոված առյուծը հարձակվել է կենդանաբանական այգու աշխատակցի վրա

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read


Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Արաք քաղաքում առյուծը հարձակվել է կենդանաբանական այգու աշխատողներից մեկի վրա։ Այս մասին կիրակի հայտնել է Tasnim գործակալությունը։


38-ամյա աշխատակիցը եկել է առյուծին կերակրելու, որն այդ պահին փախել է վանդակից։ Հարձակման հետևանքով տղամարդը մահացել է։


Հաստատության տնօրինությունը հայտնել է, որ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ,իսկ կենդանին դուրս չի եկել կենդանաբանական այգուց։ Միաժամանակ ղեկավարությունը քաղաքի բնակիչներին խնդրել է չմոտենալ կենդանաբանական այգու տարածքին։

1/2058
bottom of page