top of page

Իրավապահներին հրահանգված է ՀՀ-ում ուժեղացված ծառայություն սկսել. կալանավորված ծանր հանցագործներ են փախել

  • Writer: 24timeam
    24timeam
  • Nov 18, 2024
  • 1 min read

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` իրավապահներին հրահանգ է տրվել ուժեղացված հսկողություն սկսել ՀՀ բոլոր տարածքներում։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ պատճառը կապված է լուրջ դեպքի հետ։

Գորիսի բանտից առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող երկու կալանավորի ուղեկցող գնդի հսկողության տակ տեղափոխել են Երեւան, սակայն կասկածելի հանգամանքներում կալանավորները փախել են ոստիկանության ուղեկցող խմբի անդամների հսկողությունից։ Այս պահին իրավապահներին հրահանգ է տրվել ուժեղացված ծառայության անցնել, քանի որ առանձնակի ծանր հանցագործության մեջ մեղադրվողները չկան ու անհապաղ պետք է գտնել նրանց։

Քնար Մանուկյան

1/2069
bottom of page