top of page

Զախարովան՝ գազի տարանցման դադարեցման մասին

«Ռուսական գազի տարանցման դադարեցման պատասխանատվությունն ամբողջությամբ կրում են ԱՄՆ-ն, Կիևի խամաճիկ ռեժիմը և եվրոպական պետությունների իշխանությունները»,- այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ։ «Մրցունակ և էկոլոգիապես մաքուր ռուսական էներգակիրների մատակարարումների դադարեցումը ոչ միայն թուլացնում է Եվրոպայի տնտեսական ներուժը, այլև բացասական ազդեցություն ունենում եվրոպացիների կենսամակարդակի վրա»,- հավելել է նա։

Հիշեցնենք՝ ռուսական գազի տարանցումն Ուկրաինայի տարածքով իրականացվել է պայմանագրով։ Պայմանագրի ժամկետն ավարտվել է և Ուկրաինան հրաժարվել է երկարաձգել։ Ըստ այդմ, հունվարի 1-ից դադարեցվել է Ուկրաինայի տարածքով Եվրոպա ռուսական գազի տարանցումը։

1/1903
bottom of page