top of page

«Ինչո՞ւ է հեռացվում ոստիկանապետը, երբ ձերբակալվում է ՔՊ-ականը»․ Արշակ Սարգսյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանությունը աջակցո՞ւմ է թմրամիջոցների շրջանառությանը՝ հանձինս երբ Արագածոտնի մարզի բարձրաստիճան պաշտոնյայի՝ ՔՊ-ի մոտ է հայտնաբերում թմրամիջոց։


Ինչո՞ւ է իշխանությունը ազատում ոստիկանության Աշտարակի բաժնի պետին, երբ ոստիկանությունը ձերբակալում է մի ՔՊ-ականի, որի մեքենայում հայտնաբերվում է թմրամիջոց։


Սա վառ ապացույցն է այն ամենի, որ իշխանությունը իր դեմքը բացահայտելուց հետո շոուի տարբերակով հեռացնում է ՔՊ-ականին, բայց ոստիկանության պետի հեռացումը չի մեկնաբանվում տրամաբանորեն։ Ինչո՞ւ է հեռացվում ոստիկանապետ, երբ ձերբակալվում է ՔՊ-ական՝ այն էլ շատ վատ արարքի համար։


Սա ցույց է տալիս իշխանության բռնապետական կառավարումը, երբ մի բան իրենց սրտով չէ, պետք է բերել իրենց սրտով մարդկանց, կլինի ոչ կիրթ, ոչ գիտուն, կարևորը ՔՊ լինի։ ՀՀՇ-ն մի հայտնի խոսք ուներ՝ պոլի փետ լինի, ՀՀՇ-ից լինի»։

bottom of page