top of page

«Որտեղի՞ց իմացաք, որ Հովիկ Աղազարյանը պետք է գնա Սևան». ՔՊ-ականի հարցը՝ Աննա Վարդապետյանին

ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հետաքրքիր է, թե որտեղից  ՀՀ գլխավոր դատախազությունը հնարավորություն ստացավ բացահայտելու Հովիկ Աղազարյանի մասով հանցագործությունը։

«Որտեղի՞ց իմացաք, որ Հովիկ Աղազարյանը պետք է գնա Սևան և այլն»,- դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝  ասաց նա։

Դատախազն էլ ասաց, որ փաստը հայտնաբերվել է վարույթի շրջանակներում իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում։

«Սլավիկ Կարապետյանի նկատմամբ դատարանի թույլտվությամբ  իրականացվող ՕՀՄ միջոցառման արդյունքում»,- մանրամասնեց Վարդապետյանը։

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովին միջնորդել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից։

bottom of page